Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մարտի 1-ը Լեւոն Տեր-Պետրոսյանը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ. այսօր հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ ցանկացած ողջամիտ հայի պարտականությունն է թույլ չտալ, որ այդպիսի մեկը վերադառնա քաղաքականություն:
«Ռոբերտ Քոչարյանի հետ անձնական խնդիր չունեմ, բայց փաստը մնում է փաստ, որ հենց իր նախագահության օրոք, երբ ուժային կառույցների ղեկավարն ինքն էր, Հայաստանում տեղի ունեցավ մարտի 1: Եթե նույնիսկ ինքը չէր կազմակերպողը, բայցեւայնպես, անառարկելի է, որ ինքը չկարողացավ կանխել չարագործությունը. ուժային կառույցները չէին համարձակվի առանց Հայաստանի նախագահի հրամանի բռնարարքների անցնել»,- նշել է Հայրիկյանը` հավելելով, որ երկուսն էլ մեղավոր են, բայց պարզ է, որ օրվա իշխանավորն է գլխավոր պատասխանատուն ու դրության տերը: