Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայ-վրացական սահմանը հատելիս խնդիրներ են ի հայտ գալիս. Վրաստանի կառավարության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով վրացի լրագրողի հարցին, նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Դրանցից մեկն այն է, որ 2011-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվեց ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համակարգը, ինչը նշանակում է, որ վրացական ավտոմեքենաները սահմանը հատելիս պարտավոր են ձեռք բերել ապահովագրական պոլիս` հենց սահմանի վրա:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Տ. Սարգսյանի խոսքով, վրացական կողմը հունվարի 1-ից ուժի մեջ է դրել նոր օրենսդրություն, ըստ որի` ճանապարհների պահպանման համար բեռներով լի բեռնատար մեքենաները պետք է իրականացնեն վճարումներ:
Տ. Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել են այս գործառույթներն այնպես կազմակերպել, որ մեր տնտեսվարողներին եւ քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները հասցվեն նվազագույնի:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նաեւ պայմանավորվել են երկկողմանի պահպանել ֆինանսական ծախսատարության համամասնությունը եւ երկու երկրների ֆինանսների նախարարներին հանձնարարականներ են տվել` միասին աշխատելու եւ առաջարկություններ ներկայացնելու: