Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Թերթի տեղեկություններով` օրերս պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) եղբորորդին` 2004-ին դիտավորյալ սպանության համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Մայիս Խաչատրյանը:
Մայիս Խաչատրյանն ու նրա հորեղբոր տղան` Էյնեռ Խաչատրյանը (Լիսկայի մյուս եղբորոդրին) 2004-ի փետրվարի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, դանակի 12 հարվածով սպանել էին Գորիսի բնակիչ, երկու անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Հովհաննես Բադալյանին: Վերջինս մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյնեռ Խաչատրյանին` թեթեւակի դիպել էր նրան, ինչի համար էլ գազանաբար սպանվել էր:
Էյնեռ Խաչատրյանը 2005-ին դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման եւ ազատ արձակվել:
ՀՀ իրավակիրառական պրակտիկայում դիտավորյալ սպանության համար դատապարտվածներին սովորաբար պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում: Խաչատրյանին ազատելու վերաբերյալ մեր թղթակցի հարցմանը ՀՀ ՔԿՎ-ից խոստացել են պատասխանել այսօր: