Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մոսկվայում կայացան «Աերոֆլոտ-օփեն» բաց փառատոնի գլխավոր մրցաշարի 4-րդ մրցափուլի հանդիպումները: Այս մրցափուլն անհաջող էր հայ շախմատիստների համար:
Ավետիք Գրիգորյանը պատվեց չինացի Զու Յանչաոյին, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Լիեն Դինգին: Սերգեյ Մովսիսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները` իսպանացի Իվան Սոլդագո Լոպեսի և ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ:
4 մրցափուլից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է վիետնամցի Լե Քուանգ Լյոմը, ով 100% արդյունք ունի: Վերջին մրցափուլում նա հեշտությամբ առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ, ով այս մրցաշարում ունի ամենաբարձր վարկանիշը: Մեր շախմատիստներից Սերգեյ Մովսիսյանն ունի 2,5 միավոր, իսկ Տիգրան Պետրոսյանն ու Ավետիք Գրիգորյանը` 2-ական, Գրիգոր -Սևակ Մխիթարյանը վաստակել է 1,5 միավոր:
5-րդ մրցափուլում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի հնդիկ Շանդա Շանդիպանի հետ, Տիգրան Պետրոսյանը նույնպես սպիտակներով ուժերը կչափի ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովի հետ: Մեր մյուս երկու շախամատիստները հանդես կգան սև խաղաքարերով: Ավետիք Գրիգորյանի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանն է, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանինը` Յուն Ձյաոն: