|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Գլխավոր դատախազությունն անընդունելի է համարում հարկերից խուսափող տնտեսավարողների մասով Քրեական օրենսգրքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները:
Աղվան Հովսեփյանի խոսքով. «Կառավարությունն առաջարկում է հարկերից խուսափող տնտեսավարողներին ազատել 205 հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից այն պարագայում, եթե նրանք վճարեն հարկերը: Ասել է, թե` եթե վճարեն, կազատվեն: Փաստորեն, եթե մարդը 100 միլիոնի հարկային պարտավորություն ունի եւ բերում այդ 100 միլիոնը վճարում է, նրան պետք է ազատե՞նք քրեական պատասխանատվությունից: Քրեական օրենքի նման սանկցիա գոյություն չունի: Դա նույնն է, թե` գողը վերադարձնի գողոնը, քրեական գործը կարճե՞նք: Մենք դրան դեմ ենք»: