Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հեղինե Բիշարյանը ցավ է ապրում բոլոր նրանց համար, ովքեր խոսում են, թե ՕԵԿ-ը կարող է ՀՀԿ-ի կցորդը դառնալ, եթե համաձայնի շարունակել կոալիցիոն համագործակցությունը: Նրա խոսքերով` 14 տարվա պատմության ընթացքում ՕԵԿ-ը կարողացել է ապացուցել հակառակը:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հաստատեց, որ վերջերս տեղի է ունեցել կոալիցիայի անդամ կուսակցությունների նիստ, որտեղ նախագահը առաջարկությունների փաստաթուղթ է ներկայացրել կոալիցիոն աշխատանքները նույն` միասնական ոգով շարունակելու մասին:
Փաստաթղթում նշված է նաեւ ներկայիս գործող նախագահին 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու մասին. «Ես կարծում եմ՝ սա շատ պարզ հայտարարություն է, եւ նրանք, ովքեր այս ճանապարհն անցնելու սկզբունքներ են որդեգրել, պարզապես պարտավոր են այդ մասին ասել։ Իսկ նրանք, ովքեր չունեն կոնկրետ որոշումներ կամ չեն ուզում հստակեցնել իրենց ճանապարհը, ունեն այլ խնդիրներ, դա իրենց խնդիրն է»,- ասաց Բիշարյանը:
Իսկ ԲՀԿ-ի գործողությունների վերաբերյալ Հ. Բիշարյանը ոչինչ ասել չցանկացավ` բացատրելով, թե գործընկերոջ քայլերին գնահատական տալը կոռեկտ չէ: