|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը անդրադառնալով ՀՅԴ-ի` ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում սկսելու նախաձեռնությանը, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե` ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն անցյալի բաժանարար հարցերը եւ ճշգրիտ գիտակցեն, թե ինչ հայտարարություն են արել իշխանությունները կոալիցիոն նոր հուշագրով:
Նրա համոզմամբ` անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր գործընկերություն, որի նպատակը պետք է լինի թույլ չտալ իշխանություններին իրականացնել կոալիցիոն հուշագրում ամրագրված նապտակները, այսինքն` իշխանության վերարտադրությունը:
Ընդդիմադիր դաշտը, սակայն, համախմբման նշաններ ցույց չի տալիս, ավելին հիշում է դիմացինի հին մեղքերը: