Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՕԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-19-ը Չեխիայի Լիբերեց քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ձմեռային 10-րդ փառատոնը, որին կմասնակցեն աշխարհամասի 49-ը երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակությունները:
Ծրագրում ընդգրկված է 8 մարզաձև` լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, դահուկացատկ, դահուկային երկամարտ, հոկեյ, գեղասահք, բիաթլոն, սնոուբորդ: Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան 4 մարզաձևերում` գեղասահք, բիաթլոն, լեռնադահուկային սպորտ և դահուկավազք:
ՀՀ մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատարն է ՀԱՕԿ ձմեռային օլիմպիական մարզաձևերի բաժնի պետ Հայկ Ջաղացպանյանը: Լիբերեց կմեկնեն նաև ՀԱՕԿ ամառային օլիմպիական մարզաձևերի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը, գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Մարթա Գրիգորյանը, բիաթլոնիստներ Արտուշ Մկրտչյանը,Գոհար Աբգարյանը, լեռնադահուկորդներ Սարգիս Գալստյանը, Եվա Պապոյանը,դահուկորդներ Հրաչիկ Սահակյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը, Լիլիթ Տոնոյանը, մարզիչներ Սամվել Հայրապետյանը (գեղասահք), Հովհաննես Սարգսյանը (բիաթլոն), Սամվել Հակոբյանը (լեռնադահուկային սպորտ) և Անահիտ Մխիթարյանը (դահուկավազք):
Փառատոնի մասնակցության նախապատրաստությունը կայացել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի փետրվարի 12-ին և հայրենիք կվերադառնա փետրվարի 18-ին: