կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 22:00
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Խրոխտ ջահելների ժամանակը

ԱՌԱՎՈՏ. Խրոխտ ջահելների ժամանակը

«Իրականում զարմանալի է այն, որ վերջերս տարբեր մակարդակներում հնչեցված հայտարարություններում գերակշիռ մաս են կազմում «եթե»-ները: Իմ կողմից ավելացնեմ, որ եթե խոսում ենք «եթե»-ներով, ապա խոսենք ամբողջական: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ՀՀԿ-ն չսատարեր երկրորդ նախագահին, չլիներ կոալիցիայի մեջ, 2007 թ. չկազմեր նոր կոալիցիա: Ի՞նչ կլիներ, եթե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀԿ-ն պետականության պահպանման խնդիր չորդեգրեր եւ այլ քաղաքական կողմնորոշում չունենար»,- երեկ ԱԺ հայտարարությունների ժամանակ ամբիոնից ասաց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը` պատասխանելով օրերս Գագիկ Ծառուկյանի հնչեցրած «Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար, կդառնար ՀՀԿ նախագահ» հայտարարությանը եւ «Մեդիամաքսին» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին:

 

Արդյոք Կարեն Ավագյանի այդ հայտարարությունը կարելի՞ է համարել ՀՀԿ պաշտոնական տեաակետը: Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական տեսակետը կարող են հայտնել ՀՀԿ նախագահը, ՀՀԿ նախագահի եւ Գործադիր մարմնի հանձնարարությամբ` ՀՀԿ փոխնախագահները եւ ՀՀԿ մամլո խոսնակը: ՀՀԿ նախագահի եւ Գործադիր մարմնի նման հանձնարարություն չի եղել: Ընդհանրապես նշեմ, որ Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների կողմից հնչեցված տեսակետները կարող են չհամընկնել կուսակցության պաշտոնական դիրքորոշման հետ, ինչպես նաեւ չողջունվել ՀՀԿ ղեկավար մարմինների կողմից»: