Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում եւ Սյունիքի մարզում շարունակվելու են սլովակյան ընկերությունների ներդրումները. այսօր լրագրողներին հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Ներդրումներ են կատարելու նաեւ չեխական ու ավստրիական ընկերություններ:
«Ընկերությունները, որոնք մեզ հետ Հայաստան այցելեցին, էներգետիկայի ասպարեզում այնպիսի մեծ անուններ են, ինչպիսին է, օրինակ, ABB Slovakia-ն»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Գործարարներն այցելել են Սյունիք. մարզպետի եւ նրանց միջեւ պայմանագրեր են ստորագրվել մինչեւ 15-20 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոկայաններ կառուցելու վերաբերյալ: Ընդհանուր առմամբ` Սյունիքում նախատեսվում է կառուցել ինը ՀԷԿ:
Գործարարներն այցելել են նաեւ Արցախ. այստեղ հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար նույնպես հսկայական ներդրումներ են կատարվելու:
ԼՂՀ արտգործանախարար Գեւորգի Պետրոսյանը գործարարներին հարցրել է, թե, արդյոք, չե՞ն վախենում Ադրբեջանի պիտակավորումներից եւ պատրա՞ստ են իսկապես ներդրումներ անել: Պատասխանել են, թե գիտեն` ուր են եկել եւ ինչ է պետք պատասխանել Ադրբեջանին` սադրանքների դեպքում:
Բացի այս` իրականացվելու են նաեւ բնակարանաշինական ծրագրեր. ամեն տարի 400-500 բնակարան է կառուցվելու Արցախում` «նոու հաու» տեխնոլոգիաներով: Դրա շնորհիվ հնարավոր է լինելու խնայել ջեռուցման ծախսերը: Ինչպես նշեց Ա. Գրիգորյանը, օրինակ, եթե դրսում -2 աստիճան ցուրտ լինի, ապա բնակարանը տաքացնելու կարիք չի լինի:
Բնակարանները վաճառվելու են մատչելի գներով: Սա նաեւ ռազմավարական ծրագիր է` ուղղված Արցախը վերաբնակեցնելուն: Նախատեսվում է, որ այդ բնակարանները լինելու են Բերձորում (նախկին` Լաչին):
Արցախում կառուցվելու է 15 փոքր ՀԷԿ: Շինարարական աշխատանքները սկսվելու են այս տարվա մայիսին:
Ընդհանուր առմամբ` մոտ 25 միլիոն եվրոյի ներդրումներ են արվելու: