Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Փիրումյանը գրում է․
«Եվ ուրեմն՝ ներդրումների մասով, որոնք Արցախում կատարել են Սերժ Սարգսյանի օրոք:
1. 2008-2018 թվականներին Արցախում կառուցվել, վերակառուցվել, կապիտալ վերանորոգվել,գնման դիմաց փոխհատուցվել է 30 մլրդ 580 մլն 048 հազար դրամի բնակարանային շինություն, 16 մլրդ 521 մլն 635 հազար դրամի դպրոց ու մանկապարտեզ, 3 մլրդ 451 մլն 311 հազար դրամի մշակույթային և սպորտային օբյեկտներ:
2. 2008-2018 թվականներին Արցախում 18 մլրդ 443 մլն 978 հազար դրամ հատկացել է հասարակական և վարչական նշանակության շենքերին, 2 մլրդ 557 մլն 058 հազար դրամ հատկացվել է առողջապահական կառույցներին, բարեկարգվել, վերանորոգվել, ասֆալտապատվել է 6000 և ավել կիլոմետր ճանապարհ ընդհանուր 36 մլրդ 023 մլն 546 հազար դրամ արժողությամբ:
3. Խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի զարգացման և կառուցման համար 2008-2018 թվականներին հատկացվել է 8 մլրդ 862 մլն 187 հազար դրամ:
Քաղաքաշինության ընդհանուր ծախսերը 10 տարվա կտրվածքով կազմել են մոտաորապես 167 մլրդ դրամ:
Սրանք տվյալներ են, որոնք բոլորը կարող են ճշտել Արցախի պատկան մարմիններից: Էս թվերը մի մասն են էն ներդրումների, որոնք կատարվել են Արցախում: Հա ու մի բան էլ, այ ոչնչություններ:
Եթե էս թվերը ձեզ համար պարզապես թվեր են, ապա իմ համար 10 տարվա կյանք ա: Ես էս թվերը իմ աչքով եմ տեսել: Տեսել եմ՝ ոնց ա դանդաղ, բայց վստահ զարգանում Արցախը: Տեսել եմ, ոնց են փողոցները գեղեցկանում, շենքերը բարձրանում վերև, խաղահրապարակները մանուկներով լցվում»: