Մոտ 30 ցուցարար դեռևս գտնվում է Հոնկոնգի խորհրդարանի շենքում: Ավելի վաղ մի քանի հարյուր ցուցարար ներխուժել են խորհրդարանի շենք և անկարգություններ կատարել շենքի ներսում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ոստիկանությունը հայտարարեց, որ պատրաստվում է ցուցարարներից ազատել տարածքը, ուստի կոչ արեց ցուցարարներին իրենց կամքով հեռանալ խորհրդարանի տարածքից: Ոստիկանության կոչից հետո ցուցարարների կարծիքները բաժանվեցին, ոմանք հեռացան, ոմանք մնացին խորհրդարանի շենքում` հայտարարելով, որ կառավարությունը պետք է կատարի իրենց պահանջները: Նրանք բարիկադներ են կառուցել: