Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Նյույորքյան Citibank-ը Արդշինինվեստբանկին տրամադրել է միաժամանակ երկու վարկային գիծ` ընդհանուր 9 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Երկու վարկային գծերից 4 մլն դոլարը տրամադրվելու է մինչեւ մեկ տարվա առեւտրի ֆինանսավորման գործիքների երաշխիքների հաստատման նպատակներով, 5 մլն դոլարը` օրական (intraday) վարկային գիծ` կանխիկ դրամական հոսքերի (cash management) կառավարման համար:
Արդշինինվեստբանկը Citibank-ի հետ համագործակցում է իր կազմավորման օրվանից, եւ որպես փոխհամագործակցության եւ վստահության գնահատական, Արդշինինվեստբանկը երկու անգամ Citibank-ի կողմից արժանացել է մրցանակի` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանի խոսքով. «Վարկային գծերի տրամադրումը Արդշինինվեստբանկին` որպես հուսալի գործընկերոջ վարկանիշի հաստատման ապացույցներից է: Citibank-ի կողմից թե’ հերթական վարկային գծերի տրամադրումը եւ թե’ արդեն ստացված մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր եւ պատասխանատու ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ արտերկրի գործընկեր բանկերի հետ հարաբերություններում»:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։