կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-08 13:41
Քաղաքական

Հայկական բանակը վերականգնում է իր միջազգային փառքը

Հայկական բանակը վերականգնում է իր միջազգային փառքը

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.

«Հնագույն շրջանում և միջնադարում Հայկական բանակը հայտնի էր իր մարտունակությամբ, հատկապես հայկական այրուձին տարածաշրջանում ուներ մեծ փառք։ Ռուս-թուրքական պատերազմների շրջանում հայ զինվորն ու հրամանատարները հրաշքներ էին գործում ռազմաճակատում։ 1918 թ․ Մայիսյան հերոսամարտերում հայկական բանակն ու աշխարհազորը վերականգնեցին հայկական զինուժի փառքը, իսկ ֆաշիզմի դեմ պայքարում հայ զինվորականությունն ուղղակի փայլեց Խորհրդային Միության և աշխարհի տարբեր բանակների կազմում։ Արցախյան պատերազմում հայկական բանակը լուծեց ռազմական այնպիսի խնդիր, որն անօրինակ է վերջին 50-60 տարիների ընթացքում։ Այսօր հայոց բանակն արդեն միջազգային լուրջ խնդիր է լուծում՝ կասեցնելով թվով և սպառազինությամբ բազմակի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական և ահաբեկչական միացյա ուժերի հարձակումը։ Չպետք է երբեք մոռանաք՝ Հայկական պետականությունը վերականգնվել է հայկական բանակի հաղթանակների արդյունքում և այսօր մեր գույության և հավերժության պատերազմն է։ Հայկական բանակը փառավորում է մեր ազգին և հարթում մեր զարգացման ճանապարհը՝ խելքով, բազկով և այրամբ։ Եվ ԱԶԳ-ԲԱՆԱԿ հայեցակարգը այսօր գործողության մեջ է և պետք է զարգացվի ու դրվի ամուր հիմքերի վրա․ այս տարածաշրջանը թևակոխում է անկայունության նոր շրջափուլ, որին հնարավոր է դիմակայել միայն մարտունակ և գերժամանակակից բանակով»։