կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 07:20
Հասարակություն

Եղեգնուտում կռիվը շարունակվում է

Եղեգնուտում կռիվը շարունակվում է

Այսօր Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի գյուղապետի կողմնակիցները ցույց էին կազմակերպել Արմավիրի մարզպետարանի առջեւ եւ պահանջում էին ազատ արձակել 2010-ի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում խուլիգանության մեղադրանքով ձերբակալված 6 հոգուն:

 

Ձերբակալվածների թվում էր նաեւ գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի 16-ամյա որդին: Ում, սակայն, գրավի դիմաց ազատ են արձակել:

 

Գյուղապետը նշեց, որ հակառակորդ կողմը պարզապես ուզում է, որ ինքը հրաժարական տա: «Նույնիսկ առաջարկեցին, ասեցին հրաժարական տուր, մենք մեր բողոքը հետ վերցնենք, բայց ես եթե իմանամ, որ իմ հրաժարականով գոնե 10 հոգու համար լավ է լինելու, կտամ»,- ասաց նաեւ հպարտանալով ավելացրեց` 26 տարվա գյուղապետ եմ: Նա հերքեց նաեւ, որ իր տղան մասնակցել է տեղի ունեցած ծեծկռտուքին: «Իմ 16 տարեկան,  54 կիլոգրամ քաշ ունեցող տղան, ո՞նց կարող էր էդ 31 տարեկան տղային ծեծեր»:

 

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին գյուղի շուրջ 150-200 բնակիչներ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ընդդեմ գյուղապետի  ակցիա էին անցկացրել` ՀՀ նախագահին տեղեկացնելու իրենց գյուղապետի եւ նրա հարազատների կողմից կատարված ապօրինությունների եւ ահաբեկումների մասին: