կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 00:48
Հասարակություն

Ինչո՞ւ են մարդիկ ձայն տալիս իշխանականներին

Ինչո՞ւ են մարդիկ ձայն տալիս իշխանականներին

Այսօր կայացած մամլո ասուլիսում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց անցած տարվա հոկտեմբերին 1.650 մարդու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները: Հարցվածներից 65 տոկոսի կարծիքով, այսօր մեր երկրում առավել ազդեցիկ է իշխանական թեւը: Ընդդիմությանը ազդեցիկ է համարել հարցվածների 8.3 տոկոսը: 26.7 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել: Ազդեցիկության հիերարխիայում ամենաազդեցիկը համարել են երկրի նախագահին, ապա  Գագիկ Ծառուկյանին, Տիգրան Սարգսյանին, 4-րդ տեղում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, հետո Հովիկ Աբրահամյանը, ապա` Ռոբերտ Քոչարյանը:

 

Ազդեցիկների ցուցակում են նաեւ Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը: Չնայած հարցվածների 65.5 տոկոսը ազդեցիկ է համարում իշխանական թեւին, սակայն ընդամենը 35.5 տոկոսն է վստահում նրանց եւ հակառակը` ընդդիմությանը վստահողները 11.5  տոկոս են` նրանց ազդեցիկ համարած 8.3 տոկոսի փոխարեն:

 

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, հետաքրքիրն այն է, որ մարդիկ ավելի շատ ձայն են տալիս իշխանականներին, քան ընդդիմությանը, որովհետեւ ուզում են հաղթել հաղթողների հետ: