կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-15 00:37
Մշակույթ

2011-ի Սբ.Էջմիածնի օրացույցները

2011-ի Սբ.Էջմիածնի օրացույցները

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ. օրացույցներ:

 

Այս տարի լրանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցի տպագիր հրատարակության 145-րդ տարին: Այն իր մեջ բովանդակում է եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

 

Հրատարակչական բաժինը լույս է ընծայել նաեւ 2011թ. սեղանի օրացույց: Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ այն բացատրություններ է տալիս բոլոր տոների եւ սրբոց հիշատակության օրերի մասին:

 

Այս տարի Մայր Աթոռը հրատարակել է նաեւ պատկերավոր օրացույց` ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարներով: 1960-ական թթ. երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ օժանդակությամբ Հ.Ռուխկյանը ստեղծել է Հայաստանի պատմական եկեղեցիների շուրջ 120 պատկերներ, որոնցից լավագույնները զարդարում են այս օրացույցի էջերը: