կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 03:50
Տնտեսական

Սեւանա լիճ. 2011-ի աշխատանքային ծրագիրը

Սեւանա լիճ. 2011-ի աշխատանքային ծրագիրը

ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր Սերժ Սարգսյանին զեկուցել է հանձնաժողովի գործունեության 2010թ. աշխատանքային ծրագրի կատարման վիճակի մասին, ներկայացրել 2011-ի հունվարին Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվելիք օրակարգային հարցերը, որոնք կնախանշեն տարվա ընթացքում հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները:

 

Նախագահին ներկայացվել է նաեւ Սեւանա լճի էկոհամակարգի եւ ջրաբանական մոնիտորինգի ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցը: Ծրագրով առաջարկվում է ստեղծել մոնիտորինգային դիտարկումների եւ գնահատումների նոր համակարգ եւ մոնիտորինգային տեղեկատվական բանկ:

 

Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, 2010թ. աշխատանքային ծրագիրը կատարվել է ամբողջությամբ եւ սահմանված ժամկետներում: Նախատեսված միջոցառումները հիմնականում ուղղված են եղել ջրի մակարդակի բարձրացմանը, ջրի մաքրության ապահովմանը եւ էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վերականգնմանը:

 

Նախագահը մի շարք հանձնարարություններ է տվել հանձնաժողովին` ուղղված առաջին հերթին ափամաքրման աշխատանքներն արագ տեմպերով իրականացնելուն, որպեսզի հետագայում ջրի բարձրացմանը զուգահեռ մաքրման հետ կապված նոր խնդիրներ չառաջանան: Ընդգծվել է, որ եկող տարվա ընթացքում Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու լճի ջրի մաքրության խնդիրների լուծմանը: