ՀՐԱՊԱՐԱԿ. Վնասվածքներ են ստացել երկու հայ զինծառայող
Մեր տեղեկություններով` դեկտեմբերի 29-ին Քելբաջարի սահմանում մառախուղի պատճառով 2 հայ զինծառայողներ մտել են ականապատված տարածք եւ լուրջ վնասվածքներ ստացել ականի պայթյունից: ՀՀ ՊՆ-ն այս առթիվ հաղորդագրություն չի տարածել, սակայն երեկ մեր հարցմանն ի պատասխան` ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հաստատեց այն` նշելով, որ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել պայմանագրային զինծառայողներ Միհրան Առաքելյանն ու Վահան Մարգարյանը: Նրանք այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում: Որոշ տեղեկություններով` պայթյունի արդյունքում եղել է նաեւ անդամահատում: «Վիճակը միջին ծանրության է, ապաքինվում են: Այս պահի դրությամբ` կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Դավիթ Կարապետյանը: Զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը հրաժարվեց մանրամասներ ասել: