կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-12 22:05
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Բաց թող փոխարժեքը

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Բաց թող փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկը կարծես որոշել է կրկին այն, ինչ արեց ուղիղ երկու տարի առաջ: 2008 թվականի վերջին եւ 2009 թվականի առաջին երկու ամիսներին ԿԲ-ն Հայաստանում իրականացնում էր ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն:

 

Այսինքն, մեր երկրի արտաքին պահուստներից մի քանի հարյուր միլիոն դոլար քամուն տալով` ԿԲ-ն երկու ամիսը մեկ դոլարի գինը Հայաստանում պահեց 305 դրամ սահմանագծի վրա: Սակայն 2009 թվականի մարտի 3-ին շուկան պայթեց: Հիմա կարծես կատարվում է նույնը: Երեկ ֆոնդային բորսայում ավելի քան 10 միլիոն դոլարի ներարկում կատարելու արդյունքում է միայն հաջողվել մեկ դոլարի գինը 364 դրամ սահմանագծի վրա պահել: Ֆինանսական շուկայից քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԿԲ-ում հույս ունեն, որ այս տարի արտարժույթի մուտքերը Հայաստան կաճեն, եւ դոլարի նկատմամբ պահանջարկը կլրացվի: Սակայն առայժմ լավատեսական այդ սպասումների համար բավարար հիմքեր չկան, եւ մեծ է հավանականությունը, որ ԿԲ-ն շուտով ստիպված կլինի «բաց թողնել» դրամի փոխարժեքը եւ արհեստական միջոցներով չխոչընդոտել դրա արժեքազրկմանը: