կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-12 21:30
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. ՀՀ քաղաքացիները կկարողանան 20 րոպեում դառնալ Վրաստանի քաղաքացի

ԺԱՄԱՆԱԿ. ՀՀ քաղաքացիները կկարողանան 20 րոպեում դառնալ Վրաստանի քաղաքացի

Վրաստանի իշխանությունները որոշել են պարզեցնել իրենց երկրի քաղաքացիության տրամադրման գործընթացը այն աստիճանի, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարողանա ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն մոտ 20 րոպեի ընթացքում: Եվ սա արվում է նախ եւ առաջ տնտեսական դրդապատճառներով` ընդդեմ «ժամանակավոր անաշխատունակության» մաքսային ռեժիմի հետ կապված Հայաստանի մաքսային օրենսգրքում վերջերս կատարված մի փոփոխության:

 

Հայտնի է, որ արտասահմանում գնված ավտոմեքենաները Հայաստան ներմուծելիս մեր մաքսավորները ներմուծվող մեքենաների արժեքը այնքան բարձր են գնահատում, որ երբեմն այդ մեքենան Հայաստանում մաքսազերծելը ենթադրում է մեքենայի գնի չափ ծախս: Այսպես, օրինակ, Եվրոպայում 5,000 դոլարով գնված մեքենան Հայաստանի անցակետերում կարող են գնահատել 15,000 դոլար, ինչի արդյունքում մաքսազերծումն ու օրինական գրանցումը կենթադրի մոտ 4,500 դոլար: Այդ պատճառով էլ վերջին տարիներին Հայաստանում շատացել էին վրացական պետհամարանիշով մեքենաները: Մեր քաղաքացիները արտասահմանից բերված մեքենաները գրանցում էին Վրաստանում եւ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծում Հայաստան: Այնուհետեւ ժամանակ առ ժամանակ որոշ փաստաթղթերի ձեւակերպման համար անհրաժեշտ էր լինում գնալ Վրաստան, հետ գալ: Ամեն դեպքում սա շատ ավելի ձեռնտու էր, քան թե ավտոմեքենան Հայաստանում մաքսազերծելը: Սակայն մաքսային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները այլեւս հնարավորություն չեն տալիս մեր քաղաքացիներին մեքենաները գրանցել Վրաստանում եւ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի շնորհիվ օգտագործել այն Հայաստանում` 1 ամսից ավելի տեւողությամբ: Վրաստանի իշխանությունների այս վերջին որոշումը` Հայաստանի քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիություն տալ առավելագույնը 20 րոպեի ընթացքում, ջուրն է լցնում մեր մաքսային օրենսդրությունում վերջերս կատարված այդ փոփոխությունը: ՀՀ քաղաքացիները այսուհետ կկարողանան ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն` չփոխելով վրացական պետհամարանիշերը եւ Հայաստանում հանգիստ օգտագործել վրացական պետհամարանիշերով ու Վրաստանում մաքսազերծված իրենց մեքենաները: