Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին որոշել է իր Popola della Liberta (PDL)` «Ազատ ժողովուրդ» կոչվող կուսակցությունը վերանվանել «Իտալիա»:
Վարչապետը ցանկացել է կուսակցությունը պարզ անունով կոչել` առանց հապավումների եւ երկիմաստությունների:
Իտալիայի վարչապետի կուսակցությունը, որը ստեղծվել է 1994 թվականին, ունի նաեւ նոր զինանշան. այն Իտալիայի դրոշով կապույտ շրջանակ է:
Ինչպես նշում են իտալացի քաղաքագետները, «Իտալիա»-ն հաջողված ընտրություն է, քանի որ այն քաղաքացիների մոտ միայն դրական էմոցիաներ է առաջ բերում:
Պաշտոնական հարցման արդյունքներով` Իտալիայի բնակիչների 85 տոկոսը հպարտանում է իր երկրով եւ ծագմամբ: Այս մասին հաղորդում է «Газета.Ru»-ն: