|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
2010-ի հուլիսի 1-ից «Արաբկիր» ԲԿ-ում փորձնական կիրառվեց համավճարի համակարգը, դեկտեմբերի 1-ից այն ներդրվեց նաեւ «Նաիրի» ԲԿ-ում եւ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Այս տարվանից համավճարի համակարգը կներդրվի արդեն հանրապետության բոլոր բժշկական կենտրոններում: Առողջապահության նախարարությունն այդ կերպ փորձում է կանխել բուժհաստատություններում առկա ստվերային երեւույթները: Այսինքն, անմիջականորեն բժշկին «շնորհակալություն» հայտնելու փոխարեն հիվանդները պետք է հաստատագրված գումար վճարեն: 0-7 տարեկան երեխաների համար, սակայն, համավճարի համակարգը չի գործի. տարիքային այդ խմբի երեխաները կբուժվեն պետպատվերով: Համավճարի համակարգը չի կիրառվի նաեւ հաշմանդամների, Հայրենական պատերազմի մասնակիցների եւ հասարակության խոցելի մի քանի այլ խմբերի համար: