կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-08 02:50
Աշխարհ

Մոսկվայի քաղաքապետարանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները

Մոսկվայի քաղաքապետարանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները

Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօր ժամը 12-ին նորից սկսվել են բողոքի ակցիաները` ընդդեմ դեկտեմբերի 31-ին ընդդիմադիրներ Բորիս Նեմցովի, Էդուարդ Լիմոնովի, Կոնստանտին Կոսյակինի եւ Կիրիլ Մանուլինի ձերբակալության:

 

«Левий фронт»-ի առաջնորդ Սերգեյ Ուդալցովն ասել է, թե հավաքվածները 40-50 մարդ են: Թեեւ ամեն ինչ դեռեւս հանդարտ է, իրեն ոստիկաններն ասել են, թե այսօր հրաման են ստանալու` զանգվածային ձերբակալություններ իրականցնելու համար:

 

Բացի այս` հավաքվել են նաեւ կառավարամետ երիտասարդներ. նրանց պաստառներին գրված է, թե ընդդիմադիրները խախտել են օրենքը, բանտում են հայտնվել իրավացիորեն եւ թե նրանց ֆինանասավորում են ԱՄՆ-ը:

 

Ձերբակալված ընդդիմադիր գործիչները 15-օրյա ազատազրկման են ենթարկվել: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն: