Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Գելափ» ընկերության կողմից անցկացրած «Հույս և հուսահատություն» հարցումների արդյունքում պարզվել է, որ տնտեսական հավասարակշռության փոփոխություններն ազդում են նաեւ մարդու հոգեկան վիճակի վրա:
Ընկերության կատարած հետազոտության արդյունքում Ֆրանսիան ամենահոռետես պետությունն է ճանաչվել: Նրան հաջորդում են Իսլանդիան, Ռումինիան, Սերբիան եւ Անգլիան: Հարցումներն անցկացվել են 53 երկրների շրջանում:
Հետազոտության ամենազարմացնող արդյունքն այն է, որ Նիգերիան 2011 –ի հետ ավելի շատ հույսեր է կապում, իսկ աֆղաններն էլ այս տարի ամերիկացիներից ավելի շատ բան են ակնկալում:
Հարցումները զարմացրել են նաեւ ֆրանսիական լրատվամիջոցներին: Օրինակ Le Parisien թերթը գրել է. «Չնայած հարվածներին, աղքատությանն ու անելանելի վիճակին` նիգերիացիներն ապագայի հանդեպ մեզնից ավելի լավատես են»:
Լավատես Նիգերիային հաջորդում են Վիետնամը, Բրազիլիան, Չինաստանը եւ Կոսովոն: Իսկ Վիետնամի լավատեսությունը պայմանավորված է 2010-ի ընթացքում ունեցած 7 տոկոսանոց տնտեսական աճով: