|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ապրիլի 22-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Ռենե Ռուկեն, այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հյուրերը նշել են, որ այցի գլխավոր նպատակն է` Արցախը ցույց տալ ֆրանսիական «Դպրոցասեր» գիմնազիայի մի խումբ սաների, որոնց այցը կազմակերպել է բարերար Սարգիս Բեդոյանը:
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հյուրերին ներկայացրել է ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման եւ պետականաշինության հիմնական փուլերը, նշելով, որ համապատասխան ռազմավարական ծրագրի իրականացման շնորհիվ հանրապետությունը վերականգնողական փուլից անցում է կատարել դեպի զարգացման փուլ: Նա ընդգծել է, որ 2006 թվականին հանրապետության սահմանադրության ընդունումը դարձավ բեկումնային պահ եւ ընդհանրացրեց անկախ պետականության կառուցման տարիներին ձեռք բերված բոլոր նվաճումները: