|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ֆրանսիացիների մեծ մասն արդեն չի հավատում ԵՄ-ի հաջող գործունեության հնարավորությանը: Դրա վկայությունն են ամերիկյան Pew Research Center-ի անցկացրած հարցումները. տեղեկացնում է Интерфакс-ը:
Այսպես`հենց Ֆրանսիայում է նկատվում եվրոպական նախագծի նկատմամբ վստահության զգալի անկում. եթե 2012-ին հօգուտ ԵՄ-ի հանդես էր գալիս ֆրանսիացիների մոտ 60 տոկոսը, այս տարի` ընդամենը 41 տոկոսը: Բացի դրանից` Ֆրանսիայի քաղաքացիների 91 տոկոսը համարում է, որ ԵՄ-ում ստեղծված տնտեսական իրավիճակն անբարենպաստ է, ինչը 10 տոկոսով բարձր է անցած տարվա ցուցանիշից:
Ամենալավատեսները Եվրոպայում Գերմանիայի քաղաքացիներն են: Նրանց 60 տոկոսը շարունակում է հավատալ ԵՄ-ի զարգացմանը (2012-ին` 68 տոկոս):
Միաժամանակ, եվրոն շարունակում է ընդունելի լինել հարցվածների համար. 60 տոկոսը ցանկանում է պահպանել միասնական արժույթը:
Pew Research Center-ն իր հարցումն անցկացրել է մարտի 2-27-ը Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի, Չեխիայի եւ Մեծ Բրիտանիայի 7,6 հազար բնակչի շրջանում: