Ղարաբաղյան հակամարտության հետ կապված` մենք բազմաթիվ տագնապալից ազդանշաններ ենք տեսնում: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արագացնի բանակցությունների ընթացքը, որի շրջանակներում քաղաքական որոշում գտնելու փորձ է արվում:
Երեկ նման հայտարարություն է արել 2011 թվականի հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնող Լիտվայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ նոր նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը: Խոսելով ԵԱՀԿ-ում իր նախագահության շուրջ` Աժուբալիսն ասել է. "Յուրաքանչյուր նախագահող երկիր ցանկանում է այսպես կոչված տեւական հակամարտությունների լուծում առաջարկել: Սպասվում է, որ նոր նախագահը արագ կգործի` խորհրդակցելով ներգրավված գլխավոր կողմերի հետ եւ հակամարտությանը լուծում տալու համար կմիավորի քաղաքական, ֆինանսական եւ առկա մյուս միջոցները":