«Ինչ-որ մարդիկ կամ ուժեր կան, որ անհամբեր սպասում են, թե կոալիցիոն ուժերը երբ են մեկը մյուսից հեռանալու: Հավաստիացնում եմ, որ դա կլինի միայն խորհրդարանական ընտրությունների նախօրեին»,-հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Կոալիցիայի տրոհման մասին լուրերը հանրապետական պատգամավորը խաբկանք է համարել: «Այն քաղաքական ուժերը, որոնք ակնկալիքներ ունեն ընտրություններից, բնականաբար, պետք է երազեն, որ կոալիցիայի դիրքերը թուլանան: Դա քաղաքական խաբկանք է, նման երեւույթ չկա»,- հայտարարել է ՀՀԿ պատգամավորը: