|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Երեկ Անկարայում ձերբակալվել է 21 ուսանող: Ընկերների կալանումից վշտացած՝ ուսանողները գրոհել են մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանի շենքը, ուր այդ ժամանակ նիստ էր վարում վարչապետ Էրդողանը, տեղեկացնում է Euronews-ը:
Ոստիկանությունը ցրել է ուսանողներին, որոնք նրանց վրա քարեր ու հրկիզվող նյութեր են նետել՝ Հատուկ ստորաբաժանման մի քանի ոստիկաններ վնասվածքներով տեղափոխել են հոսպիտալ:
«Այս բոլորը նույն շղթայի իրադարձություններ են»,- ասել է թուրքական ընդդիմության լիդեր Քեմալ Քիլիչդարօղլուն:
Դեկտեմբերի 4-ին Ստամբուլում ոստիկանությունը ցույցը ցրեց ռետինե մահակներով. ահաբեկված մի կին ցուցարար վիժեց: Անկարայի ուսանողները չեն հանդարտվում այն օրից ի վեր, երբ իրենց 18 ընկերներին 15-ամսյա բանտարկության դատապարտեցին 2008-ի ՙչթույլատրված ցույցին՝ մասնակցելու համար: Ընդդիմությունը երկրի ղեկավարությանը մեղադրում է մամուլի ազատությունների ճնշման եւ բռնարարքների մեջ: