կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-07 22:00
Քաղաքական

Թիկնապահի արտաքինով «կեղծ» լրագրողներ` Աբովյանում

Թիկնապահի արտաքինով «կեղծ» լրագրողներ` Աբովյանում

Արդեն հայտնել ենք, որ այսօր Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են:

Yerkir.am-ի թղթակիցը Աբովյանից տեղեկացնում է, որ մի խումբ լրագրողներ այցելել են թիվ 28/19 ընտրատեղամաս և հայտնաբերել են մի քանի «լրագրողների», որոնք ավելի շատ հիշեցնում էին թիկնազորի ներկայացուցիչների:

Ընտրատեղամաս մտնելուն պես լրագող ներկայացածները ոչ բարեհամբույր մոտեցում են  ցուցաբերել իրական լրագրողների  նկատմամբ: Նրանցից մեկը պահանջել է վկայականներն այն դեպքում, երբ ինքն անձամբ չի ունեցել որևէ վկայական, ոչ էլ անձը հաստատող փաստաթուղթ: Թիկնապահ հիշեցնող «լրագրողը» լրագրողների` ընտրատեղամաս մուտք գործելուն պես զգուշացրել է, որ պայուսակներով չառաջանան: Իրական լրագրողները «գործընկերոջից» տևական ժամանակ փորձել են  պարզել, թե վերջինս որ լրատվամիջոցն է ներկայացնում: Պարզվել է` նրանք «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողներն են, իսկ նրանցից մեկը հավելել է, թե արդեն 10 տարուց ավելի է` ինչ աշխատում է այնտեղ, այնուհետեւ լքել է ընտրատեղամասը:

 Վերոնշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռադիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որն ընտրություններն անցել են առանց ընտրախախտումների: