|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Նոյեմբեր ամսվա կեսերին Ռուսաստանի վարչապետի պաշտոնական վեբ-կայքում հայտարարություն էր տեղադրվել, որտեղ առաջարկվում էր Պուտինի նոր արու շան համար անունների տարբերակներ ուղարկել:
Երեկ վարչապետը առաջարկված անուններից ընտրել է 5-ամյա Դիմա Սոկոլովի առաջարկած անունը՝ «Բաֆֆի»: «Ես շատ հավանեցի քո առաջարկած անունը»,- ասել է Պուտինը և տղային իր ստորագրությամբ ֆուտբոլի գնդակ նվիրել:
Պուտինին «Կարակաչան» ցեղատեսակի շան ձագը նվիրել էին Բուլղարիա կատարած այցելության ժամանակ: «Կարակաչան»-ը բուլղարական ցեղատեսակ է և կարող է մինչև 55 կգ մեծանալ:
Թղթակիցների այն հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունեն «տան նոր անդամը» և Պուտինի սև լաբրադոր Կոնին, Պուտինը պատասխանել է, որ Կոնին շատ ջերմորեն է նրան ընդունել, բայց ձագուկը «անդադար քաշքշում է նրա ականջներից և պոչից»: