«Թրանսփարենսի Ինթերնեշընըլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով`այս տարի Հայաստանում աճել է կաշառակերությունը: Կազմակերպության կատարած հարցումներով պարզվել է, որ մեր քաղաքացիների կարծիքով ամենակոռումպացվածը կրթական համակարգն է, ինչը շատ մտահոգիչ է, քանի որ հարցված 86 երկրներից և ոչ մեկում կրթական համակարգը չի մտնում ամենակոռումպացված ոլորտների 1-3 տեղերում: Այս առումով, միայն Թուրքիան է մեզ հետ «մրցակցում». այն միակ երկիրն է, ուր կոռուպցիոն 1-3 սանդղակում է կրթական համակարգը: