Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ազգային ժողովն այժմ քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Հարցը խորհրդարանում ներկայացրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Պարո՛ն Աղազարյան, էս ի՞նչ խառն եք։ Պետական դավաճանությունից սկսվեց, սեքսուալ սկանդալներով, հետո շարունակվեց մանր եղջերավորներով, մի քիչ խառը թեմաներ ա, էլի»,- դիմելով Հովիկ Աղազարյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «Ինձ համար կարևոր էր, որ Դուք էս ամբիոնից հայտարարեիք, որ սխալվել եք՝ պաշտպանելով էս իշխանությանը, Արցախի հարցում նման դիրքորոշում արտահայտելով։ Սա դիտարկում ա, էդ հարցին, եթե հարմար գտնեք, պատասխանեք, կամ՝ չէ։ Հետաքրքիր ա էլի, եթե ձեզնից յուրաքանչյուրին վերաբերվել անձեռնմխելիությունից զրկելը, հաստատ ուրիշ տեսանկյունից կնայեիք էս հարցին։ Պետք ա մի քիչ բարոյական տեսանկյունից էլ նայենք էլի»,-նշեց Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսաննյութում։