Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօրվա ասուլիսում ասաց, որ նախատեսել են մի շարք ցույցեր, որոնցից առաջինը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Զուրաբյանը ներկայացրեց նաեւ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումը: Ըստ այդմ, հայկական կողմը հերթական անգամ գործեց ի վնաս Հայաստանի. «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հայ դիվանագիտությունն արձանագրել է կործանարար նահանջներ»:
Բացի այդ, Զուրաբյանը հավաստիացրեց, որ Աստանայում ստորագրված համաձայնագրով, Հայաստանը համաձայնել է «օկուպացված տարածքներ» եզրույթի կիրառմանը: Զուրաբյանն էլ եզրակացնում է, թե դրանից Ալիեւի ախորժակն ակնհայտորեն ավելանալու է: «Իսկ ստեղծված իրավիճակը կարող է փոխել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- հավելեց Զուրաբյանը:
Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման մասին Զուրաբյանը հայտնեց՝ ոչ թե ՀԱԿ-ի տեսակետը, այլ`իր: Ըստ որի, ԼՂՀ-ի ճանաչմամբ ՀՀ-ն դուրս է գալիս բանակցային գործընթացից: Ներկա իրավիճակում ՀՀ կողմից ԼՂՀ չճանաչելը Լեւոն Զուրաբյանը համարեց կառավարության դեռեւս միակ ճիշտ որոշումը: