|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում այսօր ամփոփվել է տարին: Այդ մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ 2015թ-ը քաղաքական հագեցած տարի էր, կային եւ ձեռքբերումներ, եւ կորուստներ:
Շարմազանովն առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցը: Որպես ձեռքբերում նշեց ԵՏՄ-ին անդամակցությունը, ԵՄ-ի հետ նոր բանակցությունների սկիզբը, սահմանադրական բարեփոխումների ընդունումը:
Որպես կորուստ Շարմազանովը նշեց սահմանային իրավիճակը: