ԱՌԱՎՈՏ. Եվս մի հարված մարզային հեռուսատաընկերություններին
Մարզային 13 հեռուստաընկերություններ, որոնց շարքում են ԱԼՏ-ը, «Ռոռի ԹԻՎԻ»-ին, «Անկյուն+3»-ը, «Ցայգ»-ը, դեկտեմբերի 6-ին դիմել են ՀՀ նախագահին՝ մտահոգություն հայտնելով, որ «Պետական տուրքի մասին» օրենքում 2010թ. սեպտեմբերի 16-ին ընդունված փոփոխությունների առնչությամբ. «Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տարածքային սփռման համար հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակու իրականացնելու տարեկան բազային տուրքի չափը 20 անգամ աճել է, որն առկա ֆինանսական ծանր պայմաններում անընդունելի մարզերում գործող հեռուստաընկերությունների համար»: Նշենք, որ նախկինում տարեկան բազային չափը 50 հազար դրամ էր: