կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-01 22:19
Քաղաքական

ՀՐԱՊԱՐԱԿ. Չի կարելի պայքարել խոսքի ազատության համար՝ ճնշելով այն

ՀՐԱՊԱՐԱԿ. Չի կարելի պայքարել խոսքի ազատության համար՝ ճնշելով այն
ՀՀՇ-ի ներսում կոնֆլիկտը, որն արտահայտվեց երկարամյա նախագահ Արարատ Զուրաբյանին և փոխնախագահ Խաչատուր ոքոբելյանին պաշտոնանկ անելով, կամաց իջավ երիտասարդական թև: Երիտթևի առաջնորդ Կարեն Կարապետյանը, որը նաև ՀՀՇ մամուլի պատասխանատուն էր, ևս հեռացավ: Նրան հետևեցին մոտ 30 երիտասարդներ: Վերջին ակորդը երիտթևի համագումարն էր, որտեղ արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին ու իր թիմակիցներին կոշտ գնահատականներ ուղղվեցին, և նոր նախագահ ու վարչություն ընտրվեց: Ավելին, համագումարից առաջ Կարենին իշխանությունների հետ համագաործակցության մեջ մեղադրեց ՀՀՇ երիտթևի փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: