Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կա կառավարության որոշում, եւ այն պետք է ի կատար ածվի, որովհետեւ այլընտրանքային տարբերակ մինչ օրս չի առաջարկվել. այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում, անդրադառնալով Մինասի որմնանկարները տեղափոխելու հետ կապված խնդրին, հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ մասնավոր կազմակերպությունն արդեն ներդրումներ է կատարել որմնանկարների տեղափոխման համար:
Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետարանի հայտարարությանը, թե բազմիցս դիմել է մշակույթի նախարարությանը, որ պատրաստ է միջոցներ տրամադրել որմնանկարների վերականգնման եւ պահպանման համար, Հ. Պողոսյանը նշեց, որ որեւէ պաշտոնական գրություն նախարարությունը մինչ օրս չի ստացել:
«Մենք էլ ենք շահագրգռված` ունենալ մի քանի առաջարկություններ, որպեսզի խնդրին համալիր լուծում տանք եւ մի ընդհանուր որոշումով լուծենք գոնե մի քանի որմնանկարների հարցը, սակայն մինչ օրս մենք որեւէ գրավոր առաջարկ չենք ստացել: Կա երկու առաջարկություն, եւ եթե մոտ օրերս չստանանք այլ առաջարկներ, Գյումրիի հանրային օղակների հետ, ովքեր այսօր շահագրգռված են խնդիրների բնականոն լուծմամբ, կքննարկենք այդ երկու գրավոր առաջարկությունները»,- հայտնեց նախարարը: