կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-25 06:39
Հասարակություն

Համաձայնագիրը նոր է, համագործակցությունը` խորը

Համաձայնագիրը նոր է, համագործակցությունը` խորը
«Այս համաձայնագրով,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը,- ժուռնալիստների միության «Պատանի լրագրող» դպրոցի փաստացի ղեկավարումը հանձնվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետին»: Դպրոցի սաները անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան օգտվել ժուռալիստիկայի ֆակուլտետի մուլտիմեդիա լաբորատորիայից, տեղեկատվական կենտրոնից, իսկ նրանցից լավագույնները հրապարակումներով հանդես կգան «Ժուռնալիստ» թերթում և journalist.am էլեկտրոնային պարբերականում : «Պատանի լրագրող» դպրոցը գործում է 1973 թ.-ից, և մեր այն հարցին, թե ինչու է համաձայանագրի ստորագրման անհրաժեշտությունն առաջացել հիմա , դպրոցի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Համագործակցությունը ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ վաղուց է սկսվել: Դպրոցում դասավանդողներից շատերը ֆակուլտետի դասախոսներն են: Պարզապես այդ ջերմ հարաբերությունները իրավական ուժ ստացան» : Իսկ թե ինչքան ջերմ են եղել հարաբերությունները, բացատրեց ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը. « Այս ֆակուլտետի դասախոսները «Պատանի լրագրող» դպրոցում անվճար են դասավանդում, անվճա’ր... Արդյունքում երեխաները մեր դպրոցում սովորում են առանց վարձավճարի, և մենք կարողանում ենք հայտնաբերել իսկապես շնորհալիներին»: