Հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ առաջ են քաշվել մի քանի վարկածներ, կատարվել են առաջին անհետաձգելի քննչական աշխատանքներ: Ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների` հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «Երկու և ավելի անձանց սպանություն» կետով: Նախաքննությունը շարունակվում է: