Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գիշերվանից Արցախում գազ չկա։ Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի միջամտության մասին, պարզ ասած, պայթեցման մասին։ Այդ մասին ահազանգում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առավոտյան «Արցախգազ»-ից տեղեկացրել էին, որ ՀՀ-ից Արցախ եկող գազատարը վթարվել է։
Պաշտոնապես տեղեկացվել է գազատարի վթարի մասին, սակայն հաշվի առնելով վերջին օրերի ադրբեջանական սադրանքները, Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի միջամտության մասին, պարզ ասած, պայթեցման մասին։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերականգնողական աշխատանքներին։
Ավելին, լուրեր են շրջանառվում, որ գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները։
Այն, որ Ադրբեջանը խոչընդոտում է քաղաքացիական բնակչության սպասարկմանն ուղղված գազամատակարարման բնականոն ընթացքն արդեն իսկ ցույց է տալիս նրա՝ գազատարի վթարի մասով ունեցած շահագրգռությունը և էներգետիկ ճգնաժամ առաջացնելու հեռահար նպատակները։
Ասել, որ անսպասելի բան է տեղի ունեցել՝ միանշանակ ոչ։ Բարդություններ անընդհատ լինելու է, փակուղուց դուրս գալու հնարավորություն, շրջանցելու ելքեր միշտ էլ գտնվելու է։
Դրա համար ամուր նյարդեր, կամք և կոմպետենտ մարդիկ են պետք»,- գրել է պատգամավորը։
Տես նաև՝ Արցախում խափանվել է գազամատակարարումը:
Տես նաև՝ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն: