կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-21 08:58
Հասարակություն

Խոշոր ավտովթար. վիրավորների մեջ է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը

Խոշոր ավտովթար. վիրավորների մեջ է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը

Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ քննչական խումբը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

 

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների մեջ է նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ում շտապօգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից տեղափոխել է Երեւան:

 

Մանրամասներն՝ այստեղ: