Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԼՂՀ հակամարտության կարգավորման Սոցինտեռնի վեհաժողովի ընդունած բանաձևի մասին այսօր ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը խոսեց «Ուրբաթ»
ակումբում հրավիրված ասուլիսին:
Ըստ Մանոյանի, Ժողովին հստակեցրվեց, որ Սոցինտեռը նպաստելու է հակամարտության խնդրի կարգավորման շուրջ երկխոսության և քաղաքական դաշտերում երկու հասարակությունների վստահության առաջընթացին:
Բանաձևի առանցքային կետերը ըստ Մանոյանի սրանք են`
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացում և տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ:
Երկու կողմից տեղահանված անձնանց իրավունքների հաստատում:
Հարգել 1994թ.-ի զինադադարի պայմանագիրը և հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, նաև դիպուկահարների կրակից:
Հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք` հասնելու համարժեք, հավասարաչափ և միաժամանակյա փոխզիջումների: Միջազգային համայնքը պետք է գործուն դերակատարություն ունենա հակամարտության կարգավորման մեջ:
Գալով Մադրիդյան սկզբունքներին` Մանոյանը համաձայն է միայն 3-ի հետ:
«Մենք մադրիդյան սկզբունքներից կարևորում ենք բռնի ուժ չկիրառելը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը, մնացած քայլերի հետ մենք համաձյան չենք: Լեռնային Ղարարաղը պետք է մասնակցի տարվող բանակցություններին»: