կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-17 01:40
Առանց Կատեգորիա

Հաղորդագրությունների փոխանակման նոր համակարգ Facebook-ի կողմից

Հաղորդագրությունների փոխանակման նոր համակարգ Facebook-ի կողմից
Facebook-ի հիմնադիր Մարկ Զակերբերգը նոյեմբերի 15-ին Facebook-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ e-mail-ն արդեն հնացել է և տեղեկացրել, որ Facebook-ը հաղորդագրությունների փոխանակման նոր համակարգ է սկսել՝ "Facebook Messages" անվանումով, տեղեկացնում է Forbes-ը: Նա հայտնել է, որ նոր համակարգը չի ստեղծվել Gmail-ին «սպանելու» համար, այն ընդհանրապես e-mail չէ, այլ համակարգ է, որը հաղորդակցվելու մյուս ձևերից բացի ներառում է նաև e-mail-ը: Զակերբերգն նկատել է, որ երիտասարդների համար e-mail-ը շատ դանդաղ է, երիտասարդներն ավելի շատ նախընտրում են SMS-ը և Chat-ը: Նոր համակարգով կարճ հաղորդագրությունները, նամակները և chat-ի տեքստերը կհայտնվեն մեկ տեղում և օգտատերերը իրենք կընտրեն՝ որ տարբերակով պատասխանել: Զակերբերգն ասել է, որ Facebook-ի բոլոր 500 միլիոն օգատերերը @facebook հասցեով e-mail են ունենալու: Մինչ բոլոր օգտատերերին հասանելի լինելը, ծառայությունը սկզբնական շրջանում հասանելի կլինի միայն հրավերք ստացած օգտատերերին: Ի դեպ, նորամուծությունն առաջինը փորձողներից մեկը լինելու հրավերքի համար կարող եք դիմել հետևյալ հասցեով: