|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի հավանության է արժանացրել մինչև 53 միլիոն դոլարի չափով տուգանքների սահմանումը սոցցանցերի դեմ, որոնք չեն հեռացնի ատելություն հրահրող հաղորդագրությունները և ֆեյքային նորությունները օգտատերերի բողոքներից հետո. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ատելության հողի վրա հանցագործությունները, որոնց դեմ պայքարում են ոչ արդյունավետ կերպով, հսկայական վտանգ են ներկայացնում ազատ, բաց և ժողովրդավարական հանրության խաղաղ միասնության համար»,- ասված է կառավարության հայտարարությունում:
Այն բանից հետո, երբ 2015-ին Գերմանիա է ժամանել մեկ միլիոնից ավելի ներգաղթյալ, սոցիալական ցանցերում թշնամություն առաջացնող հաղորդագրությունների քանակը զգալիորեն մեծացել է: