կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-09 18:59
Առանց Կատեգորիա

Միջազգային դիտորդները բացասական գնահատական են տվել Ադրբեջանի ընտրություններին

Միջազգային դիտորդները բացասական գնահատական են տվել Ադրբեջանի ընտրություններին
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն ընթացել են խաղաղ մթնոլորտում՝ քաղաքական գործընթացում բոլոր ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ, բայց նոյեմբերի 7–ի ընտրությունները ընդհանուր առմամբ բավարար չէին երկրի ժողովրդավարական զարգացման գործում էական առաջընթաց արձանագրելու համար։ Այս մասին ասվում է միջազգային դիտորդների՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի համատեղ հայտարարության մեջ։ Միջազգային դիտորդների կարծիքով, Ադրբեջանի ԿԸՀ–ի կողմից ընտրություններում տեխնիկական կողմը լավ կերպով ապահովված է եղել, սակայն ԶԼՄ–ների, ինչպես նաև հավաքների ազատության սահմանափակումները թուլացրել են ընդդիմությանը և ակտիվ քաղաքական քննարկումները գրեթե անհնար դարձրել։ Այդ ամենը, ինչպես նաև մրցակցային սահմանափակ մթնոլորտը անհավասար դաշտ են ստեղծել թեկնածուների համար և դժվարացրել են ընտրողների՝ գիտակցված ընտրություն կատարելը։ Քվեարկության ընթացքը դրական գնահատականի է արժանացել դիտորդների կողմից ընտրատարածքների գրեթե 90 տոկոսում, սակայն մնացած 10 տոկոսում լուրջ խնդիրներ են արձանագրվել։ Ձայների հաշվարկը վատացել է ընտրատարածքների 1/3–ում՝գնահատվելով վատ կամ շատ վատ՝անհանգստացնող խնդիրներով,ինչպես օրինակ լցոնումները մի շարք վայրերում։ «Ցավոք սրտի, մեր դիտորդական առաքելությունը ընդհանուր առմամբ արձանագրել է, որ Ադրբեջանում ժողովրդավարական ընտրություներ անցկացնելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել։ Մենք մասնավորապես անհանգստացած ենք հիմնանար ազատությունների սահմանափակումներով, ԶԼՄ–ների կողմնակալությամբ, ընտրությունների օրը արձանագրված լուրջ խախտումներով»,– ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Անդրեյ Գլովերը։