Փոխարժեքներ
07 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ Եռաբլուրը մարդաշատ է: Տասնյակ քաղաքացիներ, պատանի երկրապահներ և պաշտոնական այրեր այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Ներկա են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ Սեյրան Օհանյանը, Հրայր Թովմասյանը, Սերգեյ Երիցյանը և Սամվել Թադևոսյանը, ԱԺ պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Տաճատ Վարդապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Սպարապետի գերազմանին ծաղիկներ դնելուց հետո տեղի ունեցավ պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո ողջույնի խոսք ասացին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Ես բոլորիդ հայտարարում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ ունենանք լավ Հայաստան»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ սպարապետի մայրը` Գրետա Սարգսյանը, վատառողջ է, երեկ նրան տարել են հիվանդանոց: