Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենամեծ բարձունքը, ուր Փաշինյանը բարձրացել է, դա մեր Եռաբլուրն է՝ էն էլ ժողովրդին հրելու միջոցով՝ ըստ Yerkir.am-ի ասաց Սյունիքի դարպասների մոտ Փաշինյանի մուտքը փակած քաղաքացիներից մեկը։
«Հավաքվել ենք, որ հասկացնենք, որ ամեն ինչ էդքան էլ իր իմացածով չէ, ճիշտ է՝ դուք Երևանից եք, էպիկենտրոնից եք, բա մենք ի՞նչ ենք անելու այստեղ, լավ»,-ասաց նա։
Սյունեցիները չեն հասկանում՝ ինչո՞ւ գոնե բուֆերային գոտի չեն նախատեսել իրենց բնակելի տարածքից, և չեն ապահովել իրենց երթևեկությունը։
«Մեր ճանապարհը թողած՝ եկել ենք, ընկել ենք սարերով, ձորերով»,-ասաց նա։
Նրանց սկզբում ասել են՝ ով որտեղ կանգնած է, այնտեղ պիտի կանգնի, իրենք էլ պաշտպանել են այդ գիծը, չեն հասկանում՝ ինչո՞ւ է դա փոխվում։
«Հիմա գալիս է մեզ ի՞նչ ասի պրն․ վարչապետը։ Ես այն մարդկանցից եմ, որ այն ժամանակ իր համար պայքարել եմ, որ մի լավ բան լինի, բայց ի՞նչ փոխվեց․ ունենք կորսված տարածքներ, հազարավոր զոհեր․․․ ամենամեծ բարձունքը, ուր ինքը բարձրացել է, դա Եռաբլուրն է։ Իիմա ի՞նչ, պիտի հարմարվենք, մենք՝ սյունեցիներս, չենք հարմարվելու»,-ասաց նա։
Սյունեցիների համար նաև անհասկանալի է՝ Փաշինյանը հայտարարությունը ստորագրելիս ինչո՞ւ չի հիշել, որ շրջափակման մեջ մարդ կա, գերիներ կան․ «Թող սաղ գային, նոր ինչ անում էիք՝ անեիք»։
Նշենք, որ սյունեցիների ու ոստիկանության միջև քաշքշուկ ու ծեծկռտուք տեղի ունեցավ։ Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան, որով նախատեսում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։ Ոստիկանության 6-7 ավտոբուսներն ու այլ մեքենաներ փակել են ճանապարհը։ Սյունեցիները, սակայն, հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ` արգելելու Փաշինյանի մուտքը մարզ։ Այսօր առավոտյան ձերբակալեցին նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը դիմել էր ժողովրդին Փաշինյանը մուտքը փակելու հորդորով։