կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 10:53
Հասարակություն

Facebook-ում խիստ ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու փորձերը․ Տիգրան Մատինյան

Facebook-ում խիստ ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու փորձերը․ Տիգրան Մատինյան

Սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ #Facebook-ում խիստ ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու (ֆիշինգի) փորձերը։ Այսօր առավոտից արդեն մի քանի տեղ հանդիպեցի նման դեպքերի։

Ինչպե՞ս է աշխատում մեխանիզմը․

1․ Ստեղծվում է Facebook-ի Login լինելու էջին շատ նման, կեղծ կայք-էջ։

2․ Facebook-ում ստեղծվում է էջ՝ «Safety» «Security» և այլ մոլորեցնող անվանումներով։

3․ Իրենց էջում կատարում են գրառումներ՝ տեքստում tag անելով տարբեր բիզնես էջեր, մոտավորապես այսպիսի բովանդակությամբ․ «Ձեր XXXX էջը բողոքարկվել է ուրիշ օգտվողի կողմից։ Եթե դուք սեփականատերն եք այս էջի, շտապ անցեք հղումով և հաստատեք»։

4․ Հղումով անցնելիս բացվում է 1-ին կետում նշված կայք-էջը (նկարը կցված է գրառմանը):

5. Ձեզ թվում է, թե Facebook-ում եք, և կամավոր հանձնում եք ձեր մուտքանունն ու գաղտնաբառը։

Դատելով այսօրվա ակտիվ արշավի կիսագրագետ տեքստերից՝ կարող եմ ենթադրել, որ կազմակերպված է ոչ Հայաստանից։

Ի՞նչ անել․

1․ Մի՛ հավատացեք նման գրառումներին։ Facebook-ը երբեք այդպիսի ծանուցումներ չի ուղարկում։

2․ Մի՛ սեղմեք կասկածելի հղումների վրա։

3․ Մի՛ լրացրեք մուտքանունն ու գաղտնաբառը՝ առանց կայքի URL-ը ստուգելու և համոզվելու, որ հենց այն կայքում եք, որը փնտրում էիք։

4․ Եթե, այնուամենայնիվ, լրացրել եք, արագ փոխեք գաղտնաբառը։ (եթե նույն գաղտնաբառն այլ տեղեր նույնպես օգտագործում եք, փոխեք դրանք նույնպես):

5. Ակտիվացրեք կրկնակի անվտանգություն ձեր անձնական պրոֆիլում, որպեսզի, անգամ գաղտնաբառն իմանալու դեպքում, չկարողանան մուտք գործել ձեր էջ՝ առանց ձեր հեռախոսահամարին հասանելիություն ունենալու»։